Օգտակար խորհուրդներ
Սառը ցնցուղի 7 առավելությունները
Լինում են դեպքեր, երբ ցնցուղ ընդունելիս ընտանիքի անդամներից որեւե մեկն անզգուշաբար սառը ջուր է բացում խոհանոցում եւ, ջերմություն վայելելու փոխարեն, հատկապես ձմռան ցուրտ ամիսներին, անհարմարությունից եւ բարկությունից ինքներդ ձեզ չեք գտնում, բայց բանից պարզվում է` սառը ցնցուղը կարող է օգտակար լինել առողջության համար: Սառը ջրով ավարտվող լոգանքը, որը «Ջեյմս Բոնդի ցնցուղ» անունն է ստացել, զարմանալիորեն առողջարար հատկություններ ունի մարմնի եւ մաշկի համար, տեղեկացնում է Medical Daily-ն:
- Զգոնության պաշար
Առավոտյան մարմինը սառը ջրով ողողելու հեռանկարը շատերին սարսափելի կթվա: Այնուամենայնիվ, օրգանիզմն` ի պատասխան շոկի, ավելացնում է ներառվող թթվածնի քանակը եւ առավել խորը շնչառություն ապահովում: Հետեւապես` արագանում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում մարմնի բոլոր հատվածները մեծ քանակության արյուն են ստանում: Սա էներգիայի մեծ պաշար է` ողջ օրվա համար: Հոլիվուդի կինոաստղ Քեթրին Հեփբըրնը ողջ կյանքի ընթացքում միայն սառցե լոգանք կամ ցնցուղ էր ընդունում եւ բոլորին խորհուրդ էր տալիս իր օրինակին հետեւել: - Մազերի եւ մաշկի թարմություն
Մաշկի եւ մազերի թարմ տեսքն պահպանելու լավագույն բնական եղանակը եւս սառը ցնցուղն է համարվում: Ի տարբերություն տաք ջրի, որը մաշկը չորացնելու հատկություն ունի, այն հրաշալի միջոց է` կուտիկուլները եւ մաշկի անցքերն ամրացնելու եւ խցանումներից պաշտպանելու համար: Սառը ջուրը նաեւ «կնիք» է դնում մաշկի անցքերին` կեղտի ներթափանցումից խուսափելու համար: Ինչ վերաբերում է մազերի խնամքին, ապա սառը ցնցուղի օգնությամբ դրանց ֆոլիկուլներն ուղղվում են եւ գանգամաշկին կպչելու ավելի մեծ կարողություն ձեռք բերում: - Բարձր դիմադրողականություն եւ արյան ճիշտ շրջանառություն
Սառը ջուրը կարեւոր խթան է` արյան շրջանառության արագացման համար, ինչի արդյունքում մաշկի եւ սրտի հետ կապված որոշ խնդիրներից կարող եք խուսափել: Մասնավորապես, զարկերակների առավել արդյունավետ կերպով արյուն մղելու կարողությունը էական նշանակություն ունի սրտի նորմալ աշխատանքի համար: Այն կարող է իջեցնել արյան ճնշումը, մաքրել զարկերակներում առկա խցանումները եւ իմունային համակարգի բարեկարգ աշխատանքի հանգեցնել: - Ավելորդ քաշի կորուստ
Սառը ցնցուղը զարմանալիորեն կարող է ավելորդ քաշի կորստի հանգեցնել: Մարդու մարմինը երկու տիպի ճարպային հյուսվածքներից է բաղկացած, որոնք սպիտակ ճարպ եւ շագանակագույն ճարպ անունն են ստացել: Սպիտակն առաջանում է, երբ սնունդ ընունելիս գերազանցում ենք օրգանիզմին անհրաժեշտ կալորիաների քանակը եւ այնուհետ չենք «վառում» դրանք: Այդպիսի ճարպերը կոնքերի, գոտկատեղի, պարանոցի եւ ազդրերի մոտ հավաքվելու հատկություն ունեն: Իսկ ահա շագանակագույն ճարպերը դրական հատկություններ ունեն. դրանց շնորհիվ մեր օրգանիզմը անհրաժեշտ ջերմություն է ապահովում: Այնպես որ, սառը ցնցուղ ընդունելով, շագանակագույն ճարպերին ակտիվության ազդակ ենք հաղորդում. 2009թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բացարձակ ցրտի պայմաններում դրանց ակտիվության մակարդակը կարող է մինչեւ 15 անգամ արագանալ: Դա նշանակում է, որ սառը ցնցուղի միջոցով տարեկան կարելի է 3-4 կգ քաշ կորցնել: - Մկանային ցավերի մեղմում եւ արագ վերականգնում
Բոլորս տեսել ենք, թե ինչպես են մարզիկները պարապմունքներից հետո սառցե լոգանք ընդունում` մկանային ցավերը մեղմելու նպատակով: Մարզասրահից հետո սառը ցնցուղ ընդունելը նույնքան արդյունավետ կարող է լինել: 2009թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարզումներից հետո 24 րոպե տեւողությամբ սառը լոգանք ընդունելով (ջրի ջերմաստիճանը` 10-15 աստիճան) կարելի է մկանների արագ կազդուրում ապահովել: - Սթրեսի կանխարգելում
Անմիջապես` առանց ջերմաստիճանին հարմարվելու, սառը ջրի մեջ մտնելով կարող եք սթրեսի եւ որոշ հիվանդությունների դեմ դիմադրողականություն ձեռք բերել: 1994թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ գործողության արդյունքում միզաթթվի մակարդակի կտրուկ անկում է գրանցվում, եւ, հակառակը, ավելանում է գլուտատիոնի մակարդակը: Սա մի հակաօքսիդանտ է, որի շնորհիվ մյուս բոլոր հակաօքսիդանտներն աշխատանքի օպտիմալ մակարդակ են ապահովում: - Դեպրեսիայի մեղմում
Սառը ցնցուղը դեպրեսիայի ախտանշանները մեղմելու հրաշալի միջոց է: Սառը ջուրը ցանկալի ազդեցություն է թողնում մաշկի համապատասխան ռեցեպտորների վրա, որոնք պերիֆերիկ նյարդային վերջույթներից մեծ քանակությամբ էլեկտրական իմպուլսներ են ուղարկում ուղեղին, ինչի արդյունքում հակադեպրեսիվ էֆեկտ է առաջանում: 2008թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիդրոթերապիան, առանց որեւէ կողմնակի ազդեցության եւ կախվածության, անալգետիկ էֆեկտ է ապահովում
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն